News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարության ծրագիրը կիրականացվի, եթե իշխանությունները կարողանան արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունն ու մասնակցությունը։ Այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ վարչապետը ճիշտ է անում, երբ ասում է, որ Հայաստանը կարող է զարգացման ուղու վրա կանգնել, եթե իշխանությունները կարողանան արթնացնել երկրի քաղաքացիների հավատը, գիտակցությունն ու մասնակցությունը։ «Միայն այդ ժամանակ կապահովվի Հայաստանի քաղաքացիների հաղթանակը։ Սա է միակ եւ լրջագույն մարտահրավերը, որը կանգնած է Հայաստանի կառավարության առջեւ։ Կհաջողվի՝ ուրեմն կլինեն թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումներ, չի՞ հաջողվի՝ ծրագիրը կմնա չիրագործված»,- ասել է Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ