News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունն ավարտվել է, եւ չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է հեղափոխությունն այդքան մարդկանց երեսով տալը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Էդգար Առաքելյանի քննադատական ելույթին, որի հասցեատերը «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն էին:

«Փաշինյանը, որ հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել ու ավարտին է հասցրել, այդքան չի խոսում դրա մասին ու մարդկանց երեսով չի տալիս, որքան նրանք,  ովքեր կապ չունեն հեղափոխության հետ, ուղղակի այսօր բախտի քմահաճույքով տեղավորված ու դասավորված են հեղափոխության շարքերի մեջ:

Այդ մարդիկ փորձում են մեզ ինչ-որ բաներ հիշեցնել, մեր գործընկերոջ քթից խոսել, ասել այս բարձր ամբիոնից, այդքան իջեցնել դեբատի սանդղակը, սա, կարծում եմ՝ անընդունելի է, բայց մենք ներողամիտ ենք: Հասկանում ենք, որ նոր են, անփորձ են, եւ շփոթված մարդու վրա չենք հարձակվում, ասում՝ արի՛ քեզ ոչնչացնենք»,-ասաց Մարուքյանը:

Նիշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարել էր, որ ԼՀԿ-ի պատգամավորները «սգո սերվիս» դեպքերով ու ձայներով ելույթներ են ունենում, մինչդեռ հեղափոխության ժամանակ խանգարել են հեղափոխությանը:

Սգո սերվիս դեմքերով ու ձայնով ելույթներ են ունենում. «Իմ քայլի» պատգամավորը հիշեց «Լուսավոր Հայաստանի» անցյալը

Տպել
Ամենաշատ