News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցակցային իրավիճակի բարելավման, մեր երկրում հավասար մրցակցային պայմանների ապահովմանն ուղղված քայլերի իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները:

Քննարկման օրակարգում էին նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին եւ դրանց փոփոխություններին առնչվող հարցերը՝ միտված մեր երկրում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար առավել բարենպաստ մրցակցային միջավայր ձեւավորելուն:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը գործընկերներին ներկայացրել է տնտեսական մրցակցության ոլորտում ունեցած ձեռքբերումները, անդրադարձել միջազգային հեղինակավոր կառույցների, մասնավորապես Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներին, ըստ որի մեր երկիրը շուկայի կենտրոնացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշով բարելավել է դիրքերը միանգամից 9 կետով եւ այժմ գտնվում է 19-րդ հորիզոնականում՝ ընդգծելով, որ սա խիստ էական առաջընթաց ու ձեռքբերում է:

Ա. Շաբոյանը խոսել է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը հետաքրքրող մի շարք այլ հարցերի, մասնավորապես մրցակցության բարելավման ուղղությամբ կատարված գործուն քայլերի ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին:

ՏՄՊՊՀ նախագահը իր խոսքում ընդգծել է, որ Հանձնաժողովը կարեւորում է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը եւ շարունակում է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ տնտեսական մրցակցության ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման, օրենսդրության վերաբերյալ փորձագիտական գնահատականների ինչպես նաեւ մեր երկրում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի քննարկման նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ