News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ին ՃՈ ծառայողները գիշերային ծառայություն կատարելու ժամանակ Վեդի քաղաքից դեպի Նոր Ուղի գյուղ տանող ճանապարհին պոմպակայանի մոտ նկատել են առանց համարանիշների Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը փորձել է փախչել, բայց դա նրան չի հաջողվել։ Նշված ավտոմեքենան վարորդով եւ ուղեւորով բերման են ենթարկվել Ոստիկանության Արարատի բաժին։

Արդեն Ոստիկանությունում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է 23-ամյա Տիգրան Մ.-ն եւ ավտոմեքենայի մեջ եղել է 17-ամյա Մերի Պ․-ն։ Պարզվել է նաեւ, որ Տիգրան Մ.-ն Շաղափ գյուղի Վ, Սարգսյան փողոցի թիվ 17 հասցեում գործող խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է եւ այնտեղից հափշտակել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, տնտեսական-կենցաղային իրեր եւ հեռուստացույց։

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Իսկ խանութի թալանի մասին խանութի տերը՝ Շաղափ գյուղի բնակիչ 63-ամյա Անդրանիկ Պ.-ն իմացել է առավոտյան, երբ նրան այդ մասին տեղեկացրել են Արարատի ոստիկանները։

Նա նույնիսկ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ճանապարհային ոստիկանները տաք հետքերով բռնել են գողին, ով չի հասցել գողացած ապրանքները պահել։ Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալները ստորագրությամբ ազատ են արձակվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ