News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փոստային առաքումների ընթացքում տեղ գտած մի շարք խնդիրների շուրջ։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Անրի Վարդանյանը, փոստային գործունեությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարներ:

Արմեն Արզումանյանը նշել է, որ հանդիպումը պայմանավորված է նախարարությունում հունվարի 17-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում փոստային գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից բարձրացված խնդիրների հնարավոր լուծման տարբերակները շահագրգիռ բոլոր կողմերի պատասխանատուների հետ համատեղ քննարկման անհրաժեշտությամբ:

Նա նշել է նաեւ, որ նախորդ հանդիպումից հետո «Գլոբբինգ», «Օնեքս», «Քրոնոգարանտ», «Ամերիքան գլոբալ գրուփ», «Ջեթ Լայն Կարգո», «Մեյլ-Էքսպրես», «Էքսպրես Հայկ» ՍՊ ընկերություններն իրենց գործունեության հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք պարզաբանման կարիք ունեն, նախարարությանը գրավոր նամակ է հղել:

Հանդիպման ընթացքում ներկայացված խնդիրները հիմնականում վերաբերում էին մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, փոստային առաքանիներում դեղերի արգելքին, փոստային առաքանիներում արգելված առարկաների առգրավման եւ հետագա ոչնչացման հետ կապված հարցերի կանոնակարգմանը, էլեկտրոնային տարբերակով դիմումների ներկայացման հնարավորությանը, փոստային առաքումների համար արտահանման ռեժիմի պարզեցմանը եւ այլն։

Բարձրացված հարցադրումների շրջանակում Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրել է, որ ներկայում Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ սկսվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը, որի համաձայն՝ փոստային առաքանիներում կթույլատրվի որոշակի քանակությամբ դեղերի ներմուծումը։ Առաջիկայում նշված օրենքի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Նա նաեւ պարզաբանել է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցման շրջանակում որոշում է կայացվել ավելացնել մաքսային զննություն իրականացնող աշխատակիցների թիվը, իսկ «Rapidscan» սարքավորումների քանակն ավելացնելու խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է եւ ներկայում դիտարկվում է սարքավորման ավելացման հնարավորության հարցը:

Անրի Վարդանյանը էլ հավելել է, որ մշակվում է համապատասխան ընթացակարգ, համաձայն որի՝ կկարգավորվեն փոստային առաքանիներում արգելված առարկաների առգրավման եւ հետագա ոչնչացման հետ կապված հարցերը:

Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում Անրի Վարդանյանը «Տրանսիմպեքս», «Ամերիքան գլոբալ գրուփ», «Քրոնոգարանտ» ՍՊ ընկերությունների ղեկավարներին հրավիրեց Արեւմտյան մաքսատուն՝ իրենց բարձրացված մաքսային զննման ընթացակարգերի հետ կապված խնդիրները տեղում առավել մանրամասն քննարկելու համար:

Անդրադառնալով էլեկտրոնային տարբերակով դիմումների ներկայացման հնարավորությանը` տեղեկացվել է, որ փետրվարի 6-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արեւմտյան մաքսատանը, նախարարության եւ ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում այս խնդիրն արդեն կարգավորվել է:

Արմեն Արզումանյանը եւ Շուշանիկ Ներսիսյանը հանդիպման ավարտին նշել են, որ ընկերությունների բարձրացրած հարցերը մշտապես կլինեն ուշադրության կենտրոնում, եւ քայլ առ քայլ բոլոր խնդիրներին լուծում կտրվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ