News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը շարունակելու է հացադուլն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները և չի հավաքվել նկարահանման համար անհրաժեշտ նվազագույն գումարային շեմը. «Ես հացադուլից դուրս չեմ  գալու, չեմ թողնելու, որ իմ ֆիլմը տապալվի չինովնիկական բթամտությունից»,-այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հովհաննես Գալստյանը:

Նա փոխանցեց, որ հացադուլի 12 օրերի ընթացքում գործադիր իշխանությունից իրեն նույնիսկ մեկ մարդ չի այցելել. «Ես հայտարարում եմ, որ մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի, հակառակ դեպքում գոնե հորդորով հանդես կգային կամ կգային ինձ այցելության: Կոչ եմ անում Հայաստանի իշխանութանը՝ անհապաղ փրկել սեփական դեմքը, որովհետև դուք չեք կարող միջազգային կինոնախագծին չտալ երաշխիքներ և կատարել ձեր պարտավորությունները, դա Հայաստանը ներքաշելու է միջազգային դատավարության  մեջ»:

Հովհաննես Գալստյանը կոչով դիմեց հասարակությանը, որպեսզի Ամերիա բանկում բացված հաշվեհամարին փոխանցեն անգամ չնչին դրամական միջոցներ՝ աջակցելու համար ֆիլմի ֆինասավորմանը. «Ես դիմում եմ հասարակությանը, Ամերիա բանկում բացվեու է ֆիլմի համար հաշվեահամար, յուրքանչյուր փոքրր փոխանցում շատ կարևոր է»,-ասաց նա:

Նա հորդորեց նաև պաշտոնյաներին՝ գումար տրամադրել ֆիլմի նկարահանման համար. «Ես դիմում եմ իշխանության մեջ գտնվող պարկեշտ չինովնիկներին. ձեր փետրվար ամսվա աշխատավարձերից փոխանցեք «Տատիկիս վարսերը» ֆիլմի հաշվեհամարին, աջակցեք այս ֆիլմին: Ես դիմում եմ Հայաստանի բիզնես էլիտային, աջակցեք այս ֆիլմին, իմ թիմի անդամները կարող են ցույց տալ միջազգային շուկայում հայտնվլու երաշխիքները: Սատարեք այս ֆիլմին, այս ամենն անհրաժեշտ է, որովհետև հասարակաական աջակցությունը միակ ուղին է, որ ես տեսնում եմ հացադուլը դադարեցնելու համար»,-նշեց նա:

 Բանախոսը հրապարակեց նաև մշակույթի նախարարությունում Լիլիթ Մակունցի և իր միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրության հատվածները, որտեղ նա հստակ երաշխիքներ է տվել ֆիլմի ֆինասավորումը վերսկսելու համար. «Հայաստանում երբեք արդեն սկսված ֆիլմ չի կասեցվել, զավեշտն այն է, որ այն կետը, որով կասեցրել են, համարվել է անօրինական իրենց իսկ կողմից: Դրանից հետո Լլիթ մակունցը ինձ հրավիել է և ճշտել է իր իրավաբանի հետ՝ արդյուք իրավունք ունեին կասեցնելու, իրավաբանն ասել է՝ ոչ»:

 Նա ասաց նաև, որ եթե մինչև այսօր երեկո որևէ արձագանք չլինի, իրեն կմիանան և հացադուլ կսկսեն ոլորտի այլ անձինք ևս:

Նշենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի նախնական հայտը պահվում է Հայստանի ազգային կինոկետրոնում, որը ներկայացվել է 2015 թ հուլիսի 21-ին: Հայտում հստակ նշված է՝ ֆիլմի ամբողջ բյուջեն կազմում է 312  մլն դրամ, իսկ Ազգային կինոկետրոնից ակնկալվող ֆինասավորումը՝ 88 մլն դրամ:  Ազգային կինեոկետրոնը տվել է երաշխավորագիր, որ ֆինասական աջակցություն կցուցաբերի՝ ֆիլմի բյուջեի 30 տոկոսի չափով: Մշակույթի նախարարությունում ձևավորված ֆիլմերի արտադրության հանձնաժողովը կասեցրել է ֆիլմի հայտը՝ դադարեցնելով ֆինասավորումը:

Տպել
Ամենաշատ