News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի աղջիկը՝ Իվանկա Թրամփը, կարող է կոնգրեսում բախվել «ռուսական գործով» ցուցմունքներ տալու օրակարգին, որը մտադիր են վերսկսել դեմոկրատները, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Axios-ին։

Նման ենթադրություն է հնչել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսի անդամի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա անունը չի նշվում։ Ըստ նրա՝ օրենսդիրները կարող են փորձել Իվանկա Թրամփին կանչել ցուցմունքներ տալու համար։

Այս պահին դեմոկրատները «որեւէ որոշում չեն կայացրել Իվանկա Թրամփի վերաբերյալ», ասել է կոնգրեսականը։ Բայց հայտնի է տեղեկատվություն Trump Tower-ում նրա մասնակցությամբ հանդիպման մասին, հավելել է նա։ Կոնգրեսականները կարող են խնդրել ավելի մանրամասն ցուցմունքներ տալ այս հաշվով, նշվում է հրապարակման մեջ։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի դեմոկրատ մեծամասնությունը նախատեսել է ընդլայնել հետաքննությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ նրա հնարավոր կապերի վերաբերյալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ