News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրային սպասումներին չեն համապատասխանում Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Տնտեսական հարցերով նախարարը եղել է փոխնախարար, ֆինանսների նախարարը եղել է փոխնախարար, այսինքն, տնտեսական բլոկում հին իշխանության կադրեր են, որոնք բնականաբար, չեն հավատում, որ հնարավոր է հինգ տոկոսից բարձր աճ ունենալ: Եվ դրա համար պարոն վարչապետին ասել են՝ մի գրեք 7-8, սա է հնարավոր, որովհետեւ չունեն այն երազանքը, որը պետք է ունենան հեղափոխականնները: Իրենք հեղափոխական չեն, էս խնդրի պատճառով է, որ եկել է 5 տոկոսանոց աճ:

Այսինքն էս մարդիկ ի՞նչ են ուզում, ուզում են ապացուցեն, որ Սերժ Սարգսյանի ժամանակ ներկայացրած ծրագրերը նորմալ են եղել: Առաջին բանը, որ վարչապետը պիտի անի, պետք է ազատվի երկրորդ պլանի խաղացողներից»,-ասաց նա՝ հավելելով, որ դա անհրաժեշտ է հեղափոխության  երազանքները կյանքի կոչելու համար:

«Այդ մարդիկ չեն հավատում դրան, չհավատալով՝ տորմուզ են անելու ձեր բոլոր ռեֆորմները եւ արդեն արել են այս ութ ամիսների ընթացքում: Հետեւաբար, պետք էր գտնել այն մարդկանց, իսկ ես վստահ եմ՝ հայ ազգի արգանդը ծնել է նման մարդկանց եւ կարելի էր ներգրավել նրանց, մասնագետների, ովքեր իրապես լավ կառավարիչներ են, լավ մենեջերներ են, այդ մարդկանց ներգրավելով՝ կարելի էր սա անել»,-ընդգծեց Մարուքյանը:

Նա համոզված է, որ հեղափոխությւնից հետո ամենաքննադատված քաղաքականությունը պարոն Փաշինյանի կադրային քաղաքականությունն է, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել. «Եվ այս ամբոնից ես ասում եմ, որ այս կադրերը ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի ռեյտինգի վրա, վատնում են այդ ռեյտինգը եւ այդ կադրերով հնարավոր չէ անել տնտեսական հեղափոխություն: Լուսավոր Հայաստան խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին, միայն կառավարության կառուցվածքը բավարար  է, որ առանց ծրագիրը կարդալու դեմ քվեարկենք, որը նախկին ավտորիտար համակարգի միտումով թողնված կառուցվածք է, մենք դեմ ենք նաեւ կադրային քաղաքականության համար, «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, պարոն Փաշինյան, ազատվել Սերժ Սարգսյանի երկորդ պլանի խաղացողներից, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է 5 տոկոսից ավելի աճ ապահովել»,-ընդգծեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ