News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի Պետական խորհրդի փոխվարչապետը հրաժարվել է մասնակցել Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի հետ բանակցություններին Չինաստանի հասցեին պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնի կտրուկ հայտարարությունների պատճառով, գրում է The Sun-ը:

Նշվում է, որ չինացի պաշտոնյան հանկարծակի չեղարկել է երկուշաբթի՝ փետրվարի 11-ին, նախատեսվող հանդիպումը Բրիտանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունից մի քանի ժամ անց:

Չինական կողմը առեւտրային բանակցություններին մասնակցելու համար ավելի ցածրաստիճան պաշտոնյաների էր առաջարկել: Բրիտանացի նախարարն իր ելույթում ասել էր, որ Queen Elizabeth-ը Խաղաղօվիկանոսյան տարածաշրջանի ջրեր դուրս կբերվի: Իր հայտարարություններով Ուիլյամսոնը նաեւ Բրիտանիայի կառավարության անդամների դժգոհությունն էր առաջացրել, որոնք հասկանում էին, որ Չինաստանը վատ կարձագանքի նրա ելույթին:

Բանակցությունների արդյունքներով կողմերը մտադիր էին Բրիտանիայից թռչնի մսի մատակարարումների վերականգնման, ինչպես նաեւ կոսմետիկ միջոցների մատակարարումների մասին համաձայնության հասնել: Գործարքի արժեքը տարեկան 2,6 մլրդ էր գնահատվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ