News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը, որը երեք օր տեւեց, չափազանց հաջող անցավ։ Այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քննարկումների ընթացքում տեղի ունեցավ երկու կարծիքի բախում։ «Բավական լուրջ գաղափարախոսական բանավեճ եղավ։ Այստեղ եղավ երկու կարծիքի բախում եւ երկու խմբի վեճ։ Պատգամավորների մի խումբը ներկայացնում էր այն ինֆորմացիան, որը վերցրել էր կարդացած գրքերից, մյուսը պնդում էր, որ ինքն է պատրաստվում գրել նոր գիրք»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ դա էլ հենց նոր տիպի խորհրդարանն է։ Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ շատ տարիներ այդ հարցը թվացել է չլուծվածներից մեկը Հայաստանում։ «Եվ հիմա կարելի է ասել, որ այդ խնդիրը լուծված է։ Իմանալով ներկաներից շատերին՝ ես կարող եմ պնդել, որ այստեղ արտացոլվեց ինտելեկտուալ պոտենցիալի միայն մի մասը։ Ես համոզված եմ, որ այդ պոտենցիալը իրեն ցույց կտա նոր դրսեւորումներով»,- նշել է կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 14-ին հավանության արժանացրեց կառավարության հինգ տարվա ծրագիրը։ «Կողմ» քվեարկեց 82, «դեմ»՝ 37 պատգամավոր։ «Դեմ» քվեարկողների մեջ էին «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ