News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ասում են՝ հիմա էլ կա կոռուպցիա, հովանավորյալին նշանակել ես ռեկտոր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, ով հայտարարել էր, որ ԿԳ նախարարն իր մերձավորին նշանակել է Ագրարային համալսարանի ռեկտոր, վերջինս էլ իրեն 855 հազար դրամ աշխատավարձ է նշանակել:

«Կամ ապացուցեք, որ հովանավորյալն է, կամ ներողություն խնդրեք այս ամբիոնից»,-ասաց Փաշինյանը:

«Ասում է՝ ռեկտորն իրեն 850 հազար դրամ աշխատավարձ է նշանակել: Ոչինչ, որ այդ ռեկտորը եւս 300 հոգու աշխատավարձ բարձրացրել է: Այսինքն ազգային կրթության հենասյունը պիտի 800 հազար դրամ աշխատավարձ չստանա՞: Այլ պետք է ասենք, մի հատ «ճ» կլասի միջազգային կազմակերպություն կարողանա գալ ու այդ նույն մարդուն 5 անգամ ավել աշխատավարձ տա՞: Սա է նոր Հայաստանի տնտեսական հեղափոխության մասին պատկերացումը»:

Տպել
Ամենաշատ