News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Google-ը, Amazon-ը եւ այլ տեխնիկական ընկերությունները պետք է հայտնեն, թե ինչպես են իրենց հարթակներում գնահատում սեփական կամ մրցակցային արտադրանքները ԵՄ նոր կանոնների համաձայն, որոնք ուղղված են կանխելու առցանց հարթակների եւ հավելվածների անբարեխիղճ գործողությունները:

Reuters-ը հայտնում է, որ անցյալ տարվա ապրիլին Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված բիզնեսի համար հարթակի մասին օրենքը (P2B) ուղղված է Google Play, Apple App Store, Microsoft Store, Amazon Marketplace, eBay եւ Fnac Marketplace հարթակներին:

Facebook, Instagram, Skyscanner եւ Google Shopping, Google Search, Seznam.cz, Yahoo !, DuckDuckGo, Bing նույնպես մտնում են 7000 առցանց ընկերությունների թվում, որոնք պետք է հետեւեն այդ կանոններին:

Կանոնները ներառում են անբարեխիղճ առեւտրային պրակտիկայի սեւ ցուցակ եւ պահանջում, որ ընկերությունները ներքին համակարգ ստեղծեն բողոքների քննարկման համար եւ ընկերություններին թույլ տան խմբեր կազմել՝ այդ հարթակների դեմ հայցեր ներկայացնելու համար:

«Մեր նպատակն է արգելել ամենաանարդարացի գործողություններից մի քանիսը եւ թափանցիկության չափանիշ ստեղծել, միեւնույն ժամանակ պաշտպանել առցանց հարթակների առավելություններն ինչպես սպառողների, այնպես էլ ձեռնարկությունների համար», - ասել է ԵՄ-ի թվային բաժանունմնքի ղեկավար Անդրուս Անսիպը:

Բանակցությունների մասնակիցները կանոնները  համաձայնեցրել են փետրվարի 14-ի առավոտյան: Այժմ դրանք պետք է հաստատվեն ԵՄ երկրների կողմից նախքան օրենք դառնալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ