News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք իշխանութուն չենք, այլ կառավարութւուն ենք, իսկ իշխանությունը ժողվրդինն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, սա նորությո՞ւն է որեւէ մեկի համար, եւ դուք էլ իշխանություն չեք, դուք ընդամենը խորհրդարան եք, պատգամավոր եք, դուք օրենսդիր իշխանություն եք, բայց ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն է իշխանության աղբյուրը:

Ժողովուրդն է փոփոխության աղբյուրը, ժողովուրդն է հաղթողը, այո, պարտվողը ես եմ անձամբ, իսկ հաղթողը ժողովուրդն է: Էդ որ ասում եք՝ հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ ա, եթե նույնիսկ մտածում եք պարտության մասին, էդ պարտությունը որբ չի, ես եմ էդ պարտության տերը, հաղթանակը ձերն ա, բոլորին ա եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացունն ա»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ