News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իշխանությունները ստուգումներ են անցկացրել, որպեսզի կանխեն Սուրբ Վալենտինի օրվա տոնակատարությունները: Մուսուլմանական երկրում Բոլոր սիրահարների տոնն ընդունելի չէ, քանի որ համարվում է, որ այն կարող  է նպաստել պատահական սեքսին եւ Արեւմուտքի կործանարար ներգործությունն է:

AFP հաղորդմամբ՝ մոտ 100 ուսանողներ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սուրաբայում, բողոքի ակցիան են անցկացրել ծաղիկների եւ կոնֆետների տեսքով նվերների դեմ:

«Ասա ոչ Վալենտինին հիմա»,-աղաղակել են մասնակիցները, որոնցից մեծ մասը հիջաբներով դեռահասներ են եղել:

Դպրոցներից մեկի տնօրենը զգուշացրել է, որ զույգերը, որոնք միմյանց շոկոլադ եւ այլ քաղցրավենիքներ են նվիրում, կարող են մեղք գործել:

«Մենք ցանկանում ենք հիշեցնել մեր երիտասարդ սերնդին, որ չի կարելի տարվել արեւմտյան մշակույթով», - AFP-ին ասել է  նա:

Աչեխ պահպանողական նահանգում՝ Ինդոնեզիայի միակ շրջանում, որտեղ գործում է շարիաթի օրենքը, Սուրբ Վալենտինի օրը կրոնական նորմերի պատճառաբանությամբ նոր արգելք է սահմանվել:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ