News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ Հայաստանի քաղաքացիների մի քանի առանձին հարցերով որոշում է կայացրել։

Այսպիսով, բոլոր գործերով Հայաստանը պետք է վճարի ավելի քան 69 000 դոլարի վնասը։

Բոլոր գործերը վերաբերում են «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից թեղուտյան պղնձամոլիբդենային հանքավայրին կից՝ Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչների հողերի ձեռքբերմանը։ 

Գյուղերի բնակիչները ներկայացրել են առանձին հայցեր՝ կապված անարդար դատական քննության, ինչպես նաեւ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ունեցվածքի բռնազավթման հետ։

Այսպիսով, ՄԻԵԴ-ը որոշել է, որ կատարվել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում, եւ պարտավորեցրել է Հայաստանին վճարել Ժորա եւ Արկադի Ռամազյաններին 10 400 եվրո, Լեւոն Ալիխանյանին՝ 17,200 եվրո, Փարսադանյանների ընտանիքին՝ 8,600 եվրո, Վարդանյանների ընտանիքին՝ 14,000 եվրո, Մաշինյանների ընտանիքին՝ 14,000 եվրո, եւ Մհեր Ալիխանյանին՝ 5,200 եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ