News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելառուսում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը հանդիպել է երկրի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին։ Երկու կողմերն ընդգծել են համատեղ ջանքերի կարեւորությունը առեւտրատնտեսական երկկողմ հարաբերությունների ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական, բարձրտեխնոլոգիական ուղղություններում, ինչը կարող է նպաստել փոխգործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։

Այս համատեքստում, ինչպես նաեւ հեռանկարային փոխշահավետ ծրագրերի իրականացման առումով, ընդգծվեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը, որի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության մասին՝ բազմաձեւաչափ եւ ինտեգրացիոն կառույցների շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ