News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փաշինյանի կողմից մանիպուլացվեց իմ խոսքը, թե իբր ես պաշտպանում եմ Սերժ Սարգսյանին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մանիպուլացվեց, որ իբր մենք ուզում ենք արդարացնել Սերժ Սարգսյանին: Մինչդեռ էդ միտքը ասել է Փաշինյանը: Ես պատմական էքսկուրս արեցի, որ միշտ մեղավոր է եղել երկրի առաջին դեմքը: Բայց եղել է հեղափոխություն, եւ հեղափոխության լիդերն ասում է՝ էլ առաջին դեմքը մեղավոր չի լինելու, մեղավոր է լինելու մարդը, որը չի նախաձեռնել, քայլ չի արել: Իմ ելույթը դրա մասին էր, բայց նա մանիպուլացրեց»,- ընդգծեց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի այն քննադատությանը, որ եթե այդքան հորդորում են, որ հավասարակշռված քաղաքականություն վարեն, բայց իրենց գրասենյակների մոտ ԵՄ-ի դրոշն են դնում, թող դնեն նաեւ ՌԴ-ի դրոշը, կամ Վատիկանի դրոշը՝ ակնարկելով Միքայել Մինասյանի հովանավորչությունը, Մարուքյանն արձագանքեց. «Թող իրենց գրասենյակների մոտ դնեն Վատիկանի դրոշը: Միքայել Մինասյանի ամբողջ մեդիան հեղափոխությունը 24 ժամ լուսաբանել է՝ անդադար, հետեւաբար այդ դրոշը կարող են տանել դնել իրենց գրասենյակների մոտ, եթե որեւէ մեկը փորձում է բոչկա գլորել այդ առումով»:

Նա բացասական պատասխան տվեց հարցին, թե արդյոք որեւէ կերպ «Լուսավոր Հայաստանը» չի ասոցացվում Միքայել Մինասյնաի հետ. «Էդ ակնարկները 800 տարի է՝ հերքում ենք: Նման քննարկումն իջեցնել այդ ցածր մակարդակին… կներեք, էլի, ինչքա՞ն ենք այստեղ լսելու, որ մենք հեղափոխություն ենք արել, դու չեք մասնակցել: Նախ, մենք մեծ ներդրում ունենք հեղափոխության մեջ ու որեւէ կրեդիտ չենք ուզել, միշտ ասել ենք՝ դուք եք արել: Մարդիկ գիտեն ով ինչ է արել, ինչքան է արել, երբ ու ոնց է արել: Մի տեսակ ուրացողության ժամանակներ են եկել, ուրանալ բոլորի արարքները, բայց դա էլ է նորմալ, հեղափոխությունից հետո այդպես է՝ ուրանում են: Բայց ինչքա՞ն է սա շարունակվելու, որ մենք  ինչքան քննադատենք, պետք է ասեն՝ մենք հեղափոխություն ենք արել, դուք էդ օրերին չէիք գալիս եւ այլն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ