News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան պատրաստ է միանալ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ ֆինանսական մեխանիզմին։ Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ Սոչիում հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտնում է Mehr-ը։

Նշելով, որ Իրանն ու Թուրքիան լի են ահաբեկչության դեմ պայքարի հաստատակամությամբ, Ռուհանին ասել է, թե «ահաբեկչական խմբավորումները տարածաշրջանում բազմաթիվ տարիներ աջակցվում են օտարերկրյա տերությունների, մանավանդ Միացյալ Նահանգների կողմից»։

Ինչ վերաբերում է երկու երկրների երկկողմ հարաբերություններին, Իրանը պատրաստ է զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում՝ ասել է Ռուհանին։

Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան պատրաստ է միանալ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ ֆինանսական մեխանիզմին եւ ստեղծել նմանօրինակ երկկողմ մեխանիզմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ