News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տիգրան Սարգսյանի ծրագրին կողմ եմ քվեարկել, որովհետեւ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի մասին դրույթ կար, ավելին ասեմ, այն ժամանակ անկախ պատգամավոր եմ եղել, իմ՝ ամեն մի կողմ ձայնի դիմաց իմ ընտրատարածքում  որոշակի ծրագրեր են իրականացվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսինքն, ես կառավարության հետ բանակցել եմ, որ պետք է ծրագիր անեք, մի խնդիր լուծեք թիվ 30 ընտրատարածքի համար, եթե դա մահացու մեղք ա եղել, բա ինչի՞ եք եկել դաշինք կազմել, ինչի՞ եմ ես առաջնորդել ձեր ցուցակը»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ երբ ինքը կուսակցական է դարձել եւ կուսակցությունն իրեն ընդդիմություն է հայտարարել, այլեւս ընտրատարածքի շահը առաջ չի դրվել քաղաքական շահից. «Բերել էդ մանկապարտեզի փաստարկները էստեղ՝ տարիներ անց «Ելք» դաշինքում իրար հետ աշխատելուց հետո, կարծում եմ՝ ուղղակի անլուրջ է իսկ մենք խորհրդարան անլրջացնելու չունենք»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակ իրեն զանգել են կառավարությունից, ասել, որ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ծրագիրն իր հետ՝ միակ անկախ պատգամավորի հետ քննարկել. «Հիմա խմբակցությունների հետ անգամ չեն ուզում քննարկել; Սա ի՞նչ է, եթե ոչ ամբարտավանություն: Ուզում են ասել՝ դեմներս խաղ չկա»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ունեցած «Լուսավոր Հայաստանի» մանդատների թվին, Մարուքյանը պատասխանեց. «Որ այսօր «Լուսավոր Հայաստանը» 18 մանդատ ունի, դա քաղաքացիների քվեարկության արդյունքն է: Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել դա: Հեղափոխություն է եղել, դրա համար իրենք ունեն 88 մանդատ: Այսօր «Լուսավոր Հայաստանը» 18 մանդատ ունի նաեւ այն պատճառով, որ հեղափոխությանը մասնակցել է այնքանով, որքանով մասնակցել է կամ չի մասնակցել»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ