News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Ռոբերտ Քոչարյանը եւ մյուս մեղադրյալները նախաքննության ժամանակ չեն փորձել խանգարել գործի ընթացքին, ապա նրանք պետք է ազատության մեջ լինեն: Փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով, եթե այդ մարդիկ չեն փորձում խուսափել պատասխանատվությունից եւ պատրաստ են գրավ վճարել, ապա բանտում նրանց գտնվելն աննպատակահարմար է:

«Այս երեւույթները ցույց են տալիս, որ այսպես կոչված հեղափոխությունից հետո, իրավական համակարգը զրկված է իր լիազորություններից եւ անկախությունից»,- նշեց նա: Հայրիկյանն ընդգծեց, որ դատական համակարգը կախված է  այս կամ այն անձերի ցանկությունից:

«Ես ինքս չեմ սիրում Ռոբերտ Քոչարյանին: Նա մեր պատմության ամենաբացասական կերպարներից մեկն է: Սակայն նրա կալանավորումը մարդու իրավունքների խախտում է: Եթե կա նրա մեղքի ապացույցը, ապա տվյալ գործը պետք է դատարան ուղարկվի, ինչու ձգձգել»,- հավելեց նա: Հայրիկյանը հայտարարեց, որ ափսոսում է, որ մի ժամանակ միացել էր Փաշինյանի ակցիաներին եւ ժողովրդից ներողություն է խնդրում, որ, նրա հույսերը չեն արդարացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ