News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դե, ի՞նչ ասեմ, ցավում եմ մեր ընկերոջ համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԼՀԿ  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե Մարուքյանի կեցվածքում ոչինչ չի փոխվել:

«Սա քաղաքականություն է, մենք քաղաքականությունն ու անձնական հարաբերությունը կարողանում ենք տարանջատել: Ինձ համար, ինչքան էլ քննադատենք, մարդկային հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են, ու մարդկային հարաբերությունները չեն կարող տուժել: Եթե հակառակ կողմի համար կարող են տուժել, ես ուրիշի փոխարեն ոչինչ չեմ կարող ասել, բայց մենք մեր գաղափարներն ու երազանքներն ունենք, իրենք` իրենցը: Ինքն իր հավատամքն ունի, մենք` մերը: Մենք տարբեր ենք, ու պետք չի դրանից նեղվել: Մենք տարբեր էինք նաեւ «Ելքի» ժամանակ: Մենք նմանատիպ բուռն քննարկումներ ունեցել ենք «Ելքի» խմբակցություններում կամ գրասենյակներում»,-հայտարարեց Մարուքյանը:

Մարուքյանին դուր չի եկել նաեւ իրենց խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ կապված դրվագը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով կնոջ դիտարկմանը, թե այս հարցը բարձրացրել է նաեւ Ստալինի ու Լենինի ժամանակ, կատակով ասել էր, թե «լավ եք պահպանվել»:

«Հիմա կնոջը ձե՞ռ եք առնում: Հիմա մենք ձեր կին պատգամավորների ամեն ասածի հետեւից ընկնե՞նք: Բայց կարո՞ղ ենք չէ անել, ի՞նչ ձեւեր են: Կամ ասենք, երբ Սրբուհի Գրիգորյանն ասում է` կարմրախայտ չկա, ու կենտրոնանում են դրա վրա:

Քննարկման մակարդակն իջեցնում են կարմրախայտի, տալստալոբի ու տառեխի վրա»,-ասաց Մարուքյանը:

Նա անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հայտարարությանը, թե «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները «սգո սերվիս դեմքերով ու ձայներով» ելույթներ են ունենում. «Էդ ասողին սեւ սգո սերվիս ցույց կտանք»,-ընդգծեց Մարուքյանը:

Տպել
Ամենաշատ