News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլիտաների փոփոխություն է կատարվել: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ նախկին եւ ներկայիս էլիտաները տարբեր ծագում ունեն:

«Հին էլիտան ներկայացնում էին ղարաբաղյան շարժման գործիչները, գործարարները: Դա բոլորովին այլ կոնտինգենտ էր: Իսկ այժմ էլիտան ներկայացված է այն մարդկանցով, ովքեր սովոր են  իրենց տեսակետն արտահայտելու սոցիալական ցանցերում», - նշեց փորձագետը:

Իսկանդարյանն ընդգծեց, որ եթե այդ մարդիկ նախկինում իրենց կարծիքը հայտնում էին սոցիալական ցանցերում, ապա այժմ այդ տեսակետը արտահայտվում է այլ մակարդակներում: «Դրան պետք է հանգիստ վերաբերվել: Ավելի կարեւոր է, թե որքան հաճախ են հայտարարություններ արվում, կարեւոր է ուղիղ եթեր դուրս գալու Փաշինյանի դինամիկան, կարեւոր է այն, թե որքան հաճախ են նրանք ուղղում ավելի վաղ արված հայտարարությունները», - նշեց փորձագետը:

Իսկանդարյանը նշեց, որ այս ժամանակահատվածում տեղի ունեցած ինստիտուցիոնալ փոփոխությունները բնորոշ են ցանկացած հեղափոխական կառավարության: «Մարդիկ սկսում են հասկանալ, թե որտեղ են նրանք եւ ինչպես պետք  է վարվել: Նրանք այլեւս նույնպիսի պատրաստակամությամբ հարցազրույցներ չեն տալիս եւ ավելի քիչ են հրապարակային կյանք վարում», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ