News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական, նրա փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, թե իսրայելա-պաղեստինյան հարցով «դարի գործարքը» կհրապարակվի Իսրայելի ընտրություններից հետո։

Ինչպես հայտնում է AP-ը, Քուշները տեղեկացրել նէ Լեհաստանում անվտանգության հարցով համաժողովի մասնակիցների ծրագրի մասին, սակայն մանրամասներ չի հայտնել՝ արտահոսքից խուսափելու համար։ Նրա խոսքերով, պլանը կհրապարակվի Իսրայելում ընտրություններից որոշ ժամանակ հետո։

Դիվանագետը, որ ներկա է եղել ելույթին, մեջբերել է Քուշների խոսքերն այն մասին, թե Թրամփն իրեն է հանձնել իսրայելա-պաղեստինյան «գործը», որպեսզի խաղաղ համաձայնագիր կնքվի։

Պաղեստինցիները նախապես մերժել են այդ ծրագիրը՝ Սպիտակ տանը մեղադրելով անարդար նախապաշարմունքների մեջ։ Պաղեստինը կարծում է, որ բոլոր նշանները ցույց են տալիս, որ պլանը չի համապատասխանի պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու իր նպատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ