News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոճակը թույլ կտա փոխանցել զուգընկերոջը, որ մեկ այլ մարդ ցանկանում է զբաղվել սեքսով, տեղեկացնում է HighTech-ը՝ հղում կատարելով Business Insider-ին։

LoveSync հավաքածուն բաղկացած է լինելու երկու կոճակից, որոնք, համաձայն կոնցեպտի, զուգընկերները կարող են պահել մահճակալի մոտ։ Երբ նրանցից մեկը սեղմի կոճակը, երկրորդը կունենա 15 րոպե՝ նրան պատասխանելու համար։ Այդ դեպքում երկու կոճակի վրա կանաչ լույս կվառվի։

Սարքը պատրաստողների խոսքով՝ դա թույլ կտա զուգընկերներին արտահայտել սեքսով զբաղվելու իրենց ցանկությունը՝ չվախենալով ուղղակի հրաժարումից։ Բացի այդ, զույգերին, որոնք վաղուց են միասին, դա թույլ կտա «վերալիցքավորել զգացումները եւ որոշակի ռոմանտիկա մտցնել հարաբերություններում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ