News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաադ Հարիրիին Լիբանանի նոր կառավարության ձևավորման և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Վարչապետը հաջողություն է մաղթել Սաադ Հարիրիին և նրա թիմակիցներին կարևոր առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ Հարիրիի ղեկավարությամբ նոր կառավարությունը երկիրը կտանի դեպի զարգացում և տնտեսական առաջընթաց:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստն այս տարվա ապրիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ