News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ցերերայում կրիոհրաբուխների ժայթքման հետքերը գիտնականներին օգնել են ապացուցել, որ այդ գաճաճ մոլորակի մակերևույթի տակ գոյություն ունի սառցաշերտով պատված եւ խիտ աղաջրով լցված «գրեթե հավերժական» օվկիանոս: Նրա գոյության հավանական ժամկետները ներկայացվել են Geophysical Research Letters ամսագրում:

Ցերերայի առաջին լուսանկարները, որոնք 2015 թվականի մարտին արվել էին Dawn զոնդի կողմից, երկու արտասովոր կառույցներ էին բացահայտել, որոնք ոչ ոք չէր ակնկալում տեսնել. խորհրդավոր սպիտակ հետքեր Օկկատոր խառնարանում, որոնք խիտ աղաջրի հետեւանք էին եւ յուրահատուկ բրգային Ախունա լեռը, որը 4 կմ բարձրություն ունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետագայում Dawn-ը եւ նրա գիտական  թիմը պարզել են, որ իրականում Ախունան հին, արդեն հանգած կրիոհրաբուխ է, իսկ սպիտակ բծերը այլ հրաբուխների ժայթքումների հետքեր են: Բացի այդ մյուս շրջաններում գիտնականները հայտնաբերել են սառցաշերտեր, որոնք վկայում են, որ Ցերերայի մակերեւույթն անընդհատ թարմանում է, քանի որ այդ սառույցները պետք է վաղուց գոլորշիանային տիեզերք:

Նման բացահայտումները գիտնականների մոտ եթադրություններ են առաջացրել, որ գաճաճ մոլորակի ընդերքում կարող է թաքնված լինել սառած կամ սառցաշերտի տակ դեռ գոյություն ուենցող օվկիանոս՝ լցված յուրահատուկ աղաջրով կամ մաքուր ջրով, որը տաքանում է դեռ անհայտ ջերմության աղբյուրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ