News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արեւելքում, քան իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Այդ մասին Վարշավայում ԱՄՆ-ի կազմակերպած համաժողովում Մերձավոր Արեւելքի հարցերով փակ նիստի ժամանակ հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար Խալիդ Ալ Խալիֆան։ Նրա ելույթի տեսագրությունը տարածել է Իսրայելի վարչապետի գրասենյակը՝ հայտնում է AP-ն։

Տեսանյութում Խալիֆան լսարանին պատմում է, որ ինքը մեծացել է կարծելով, թե իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը «ամենակարեւոր խնդիրն է» տարածաշրջանում։ Սակայն հետագայում, նրա խոսքերով, «մենք տեսանք ավելի տոքսիկ խնդիր, փաստորեն ամենատոքսիկը մեր ժամանակակից պատմության մեջ, որ գալիս է Իսլամական Հանրապետությունից, Իրանից»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ