News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հանդեպ տարբեր արտաքին քաղաքական մոտեցումների անհրաժեշտությունը՝ Թեհրանին անվանելով առավել «ապկայունացնող», քան Փխենյանը՝ հայտնում է AFP-ն։

«Մենք պարզ հասկացրել ենք, որ այդ իրավիճակները տարբեր են»,- CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։

«Հյուսիսային Կորեան այսօր ունի զենք, միջուկային զենք, որ կարող է հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- ասել է Պոմպեոն։

Պոմպեոյի խոսքերով, Հյուսիսային Կորեան իրեն բոլորովին այլ կերպ է պահում։ «Նրանք չեն ապակայունացնում Եմենը։ Նրանք չեն ապակայունացնում Սիրիան։ Նրանք սպանություններ չեն գործում»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով․ «Այս երկրների վարքագիծը տարբեր է, այդ պատճառով այդ խնդրի լուծման Ամերիկայի մոտեցումն էլ տարբեր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ