News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեսաուղերձով անդրադարձել է մարտյան դեպքերին բանակի ներգրավածությանը եւ 0038 հրամանին։

«0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և նույնքան բնական գործընթացի շրջանակում է եղել, որքան 0037, 0036 կամ ասենք՝ 0051 հրամանները։ 0038 հրամանը մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ»,- ասել է նա:

Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք 0038 հրամանը զեկուցվել է Գերագույն գլխավոր հրամանտարին․

«Լրատվամիջոցներում նշվում է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը չէր կարող չիմանալ 0038 հրամանի մասին։ Համոզված եմ, որ Պաշտպանության նախարարը էդպես մանրակրկիտ չի տեղեկացրել 0038 հրամանի մասին, այլ ընդհակառակը՝ տեղեկացրել է, որ կատարել ենք Ձեր կողմից տրված ցուցումները եւ չեզոքացրել այն սպառնալիքները, որոնք որ գոյություն ունեն։ Եվ այդ իրականության մեջ նաեւ ասել, թե ամենօրյա ռեժիմով Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, հետախուզության վարչության պետը տեղեկացնում էին գերագույն գլխավոր հրամանտարին, ճիշտ չէ, որովհետեւ ուղղահայաց ենթարկվածությամբ միայն Պաշտպանության նախարարը կապ ուներ Հանրապետության նախագահի հետ»։

Նա հայտարարեց, որ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանի մեջ ժողովրդի դեմ ուղղված ոչ մի քայլ չկա, նշեց, որ այժմ հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը չի փախչում, այլ չի հավատում հարուցված գործին:

Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա հայտարարեց․ «այդ տեքստի բովանդակությունից տուժածներ չեն եղել, եւ անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի: Դա պրիմիտիվ է և ինձ հիշեցնում է «Աբու Հասանի մաշիկները» հեքիաթը, երբ մեղադրվեցին ի վերջո մաշիկները: Ինձ համար զավեշտական են տեքստին վերագրվող մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է ինձ, դեմքի որևէ արտահայտությամբ, ժեստիկուլյացիայով որևէ սպառնալիք չեմ արտահայտել: Տեքստը կազմվել է համապատասխան մասնագետների կողմից, որի մեջ ներառված են եղել իրավաբաններ, բանասերներ, ցենզուրայի մասնագետ»:

Նախկին նախարարը նաեւ ընգծեց․ «Բացահայտ սխալ եմ համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանքի տակ պահելը»:

Հիշեցնենք, որ  2008 թ.-ին Սեյրան Օհանյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր, եւ այժմ «Մարտի 1-ի» գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ