News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կողմ են քվեարկել սահմանի անվտանգության մասին օրինագծին, որը թույլ կտա կանխել դաշնային կառավարության աշխատանքի հերթական մասնակի դադարեցումը («շաթդաուն»): Փաստաթուղթն ուղարկվել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

Օրինագծով միջոցներ են հատկացվում ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանի որոշ հատվածներում նոր պատնեշների տեղադրման համար, սակայն այդպես էլ չի բավարարվել պատի շինարարության համար 5,7 մլրդ դոլար հատկացնելու նախագահի պահանջը:

Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն աջակցել է բյուջեի օրինագծին, որով նախատեսվում է ավելի քան 300 մլրդ դոլարի հատկացում մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատանքի ֆինանսավորման համար: Փաստաթղթին կողմ է քվեարկել 300 օրենսդիր, դեմ՝ 128:

Սպիտակ տնից խոստացել են, որ Թրամփն օրինագիծը կստորագրի, սակայն միաժամանակ կփորձի իր լիազորություններն օգտագործել պատի կառուցման ֆինանսավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ