News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրեւ «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների եւ մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի եւ համագումարի նախապատրաստմամբ:

Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Սպասվում է նաեւ ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերեւս միայն Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի իր կարգավիճակը, ով, ըստ որոշ տեղեկությունների, Մանվել Գրիգորյանի դեմ օպերացիայի ընթացքում աջակցել է իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ