News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն հայտարարել, որպեսզի ֆինանսավորում ստանա Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Դա թույլ կտա նրա աշխատակազմին 8 միլիարդ դոլար հատկացնել դաշնային տարբեր գործակալություններից՝ նախագծի ֆինանսավորման համար, տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

Թրամփը պետք է ստորագրի սահմանների անվտանգության ապահովման միջոցների փաթեթ, ըստ որի՝ 1,4 մլրդ դոլար կհատկացվի նախագծի համար, որը շատ ավելի քիչ է 5,7 մլրդ-ից, որը պահանջում է Թրամփը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Աառա Սանդերսն ասել է, որ Թրամփը կստորագրի ծախսերի մասին օրինագիծը եւ արտակարգ դրություն կհայտարարի ուրբաթ առավոտյան։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը կստորագրի օրենքը, բայց կգործի միակողմանի կարգով, որպեսզի ավելի շատ միջոցներ ստանա։ Դա քննադատել են դեմոկրատները, նահանգները եւ այլ անձինք սպառնացել են դատական հայցերով, որոնք կարող են կորցնել դաշնային փողերը։

Արտասովոր համատեղ հայտարարությունում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հայտարարել են, որ արտակարգ դրության հայտարարումը «անօրինական ակտ է, նախագահի իրավասությունների կոպիտ չարաշահում եւ Թրամփի՝ Մեքսիկային պատի համար վճարել տալու անկարողությունից շեղելու հուսահատ փորձ, ինչի մասին նա մինչ այդ խոսում էր»։ «Կոնգրեսը կպաշտպանի մեր սահմանադրական իրավունքները»,- նշել են նրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ