News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը փետրվարի 14-ին մասնակցել է «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպված լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ պետական լիազոր մարմինների եւ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում Ա. Բեգլարյանը անդրադարձել  է հաշմանդամություն ունեցող նշյալ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ հաջողությունների ու խնդիրների՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ապահովելու բարենպաստ պայմաններ հասարակության տվյալ խմբի իրավահավասար կենսագործունեության համար: Նա շեշտադրել է, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, զբաղվածության, հաղորդակցության, մասնակցայնության եւ մի շարք այլ իրավունքների պատշաճ ապահովման անհրաժեշտությունը:

Հանդիպման վերջում Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել  հետեւողականորեն ուշադիր լինել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրների նկատմամբ եւ նպաստել դրանց համակարգային լուծմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ