News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջական վիճակը լավ է, բայց նրա քաշը երկյուղելու տեղ է տալիս, որ նա կարող է ճարպակալում ունենալ։ Այս մասին ասվում է բուժզննման մեջ, որը հրապարակել է Սպիտակ տունը, գրում է Boston Globe-ը։

Թրամփի հասակը 190,2 սանտիմետր է, քաշը՝ 110 կլիոգրամ, անցած տարվանից գիրացել է մոտ 2 կիլոգրամով։ Այդպիսով, մարմնի զանգվածի ինդեքսը կազմում է 30,4, այս ցուցանիշը ճարպակալում է համարվում։

Անցած տարի բժիշկները Թրամփին խորհուրդ էին տվել ավելի շատ զբաղվել ֆիզիկական վարժություններով, փոխել էին նրա դիետան եւ նպատակ դրել՝ նրա քաշն իջեցնել 4-6 կիլոգրամով տարվա ընթացքում։ Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին անցած շաբաթ ասել է, որ Թրամփը «ինքնամոռաց» դիետա չի արել։

Ներկայացվել են նաեւ Թրամփի խոլեստերինի մակարդակի մասին տվյալներ, ինչպես նաեւ հասարակությանը տեղեկացվել է, որ Թրամփը երկու ներարկում է ստացել բակտերիալ վարակներից պաշտպանվելու եւ մրմնջուկից (լիշայ) խուսափելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ