News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները «ահազանգ պետք է լինեն Հայաստանի իշխանությունների համար»: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Civilitas հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը` հավելելով, որ երկրում «կան իրավիճակի բոլոր նախադրյալները, որոնք կային արաբական երկրներում ժողովրդական հուզումներից առաջ»:

Դրանց թվում դիվանագետը նշել է «աղքատությունը, կոռուպցիան, գործազրկությունը, քաղաքական մենաշնորհը»: Ինչ վերաբերում է վերջինին, ըստ Օսկանյանի, հենց իշխանության մենաշնորհն է «Հայաստանի գլխավոր խնդիրը»:

Այդ կապակցությամբ Օսկանյանը չի բացառել, որ իշխանություններին կարող են հակակշիռ լինել Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», որոնք ներկայացված են խորհրդարանում, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ