News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է ձեռք բերել ռուսական Ս-400 հրթիռային համալիրը: Այս մասին հայտարարել է արտասահմանյան գործերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Վոլքան Բոզքիրը՝ ոչ պաշտոնական դեդլայնի նախաշեմին, որը Վաշինգտոնը Անկարայի համար նշանակել է պատասխան ստանալու ռուսական համակարգերի փոխարեն ամերիկյան Patriot ՀՀՊ գնելու առաջարկին, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Անկարան հանձնառու կմնա Ռուսաստանի հետ Ս-400-ի գործարքին, քանի որ Թուրքիայի իշխանությունները համակարգի կարիքն ունեն անվտանգության խնդիրը լուծելու համար: «Ինչ վերաբերում է Patriot-ին, ապա եթե հնարավորություն լինի այն մակարդակում, որը մենք ցանկանում ենք, ապա այն նույնպես կարող ենք գնել»,- ասել է նա Վաշինգտոն այցի ժամանակ՝ հավելելով, որ Թուրքիան կարեւորում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Նա նշել է, թե սխալ է խնդիրները Թուրքիայի միջոցով լուծել այն պատճառով, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունի:

Նա ասել է, որ Անկարան Ս-400-ի համար գումարի մեծ մասը վճարել է եւ դրանց մատակարարմանն է սպասում այս տարվա նոյեմբերին:

ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե Թուրքիան Ս-400 ձեռք բերի, Վաշինգտոնը հետ կկանչի 3,5 մլրդ դոլարով Patriot-ի վաճառքի առաջարկը: Նրանք նաեւ նշել են, որ դա սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի կողմից F-35 կործանիչների գնումը եւ հնարավոր է՝ կհանգեցնի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների սահմանման:

Patriot համակարգերի գնման ԱՄՆ պաշտոնական առաջարկի ժամկետը լրանում է մարտի վերջին, Reuters-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնատար անձինք, որից հետո անհրաժեշտ է նոր առաջարկ ներկայացնել:

Միացյալ Նահանգները Թուրքիային խնդրել է ուրբաթ՝ փետրվարի 15-ին, թեկուզ ոչ պաշտոնական պատասխան տալ այն մասին, թե իրենք արդյոք ձեռք են բերելու Ս-400, ասել է ԱՄՆ ներկայացուցիչներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ