News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մեր ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնցից մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա պետք է աշխատել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում: Մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասը աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ։ Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, բայց իմ խնդրանքն է, որ ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանան Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երբեմն իրենք բախվում են խնդրի, որ մարդիկ գալիս ասում են՝ 50-100 մլն դոլարի ներդրում են ուզում անել, բայց հետո պարզվում է խոսակցությունն անլուրջ է, եւ մենք իզուր ժամանակ ենք վատնել, մինչդեռ կարող էինք այդ ընթացքում լուրջ ներդրումային նախագծերի շուրջ բանակցել:

Փաշինյանը տեղեկացրեց, որ դրա համար ֆիլտր են մշակել. «Առաջարկվում է այդպիսի խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, որոնք կներկայացնեն իրենց բանկային պատմությունը: Մարդու բանկային պատմությունը շատ կարեւոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։

«Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել ասում է՝ 50 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ», - ասաց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ