News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 15-ի առավոտյան Դուբայի միջազգային օդանավակայանը դրոնների ակտիվության պատճառով ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները: Թռիչքները դադարեցվել են տեղական ժամանակով 10:13-ից մինչեւ 10:45, հայտնում է  Reuters-ը:

Օդային փոխադրումների վրա ազդող անօդաչուների խնդիրը արդիական է դարձել Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում նման միջադեպերի մասին լուրերից հետո:

Հունվարին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի թռիչքները մոտ մեկ ժամով հետաձգվել էին այն բանից հետո, երբ դրոն էր նկատել:

Նմանատիպ միջադեպը թռիչքների հետաձգման պատճառ էր դարձել Նյու Ջերսիի Նյուարք Լիբերտի օդանավակայանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ