News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների հաստատությունների գործունեությանը վերաբերող չլուսաբանվող խորհրդակցությունների։

Այս մասին ՀՀ օմբուդսմենը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այլ հարցերի թվում քննարկվեցին նաեւ Արցախին առնչվող մարդու իրավունքներին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ու մեդիայի դերին վերաբերող հարցեր։

Միջոցառման ժամանակ ունեցա առանձին հանդիպում Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ:

Գործընկերոջս ներկայացրի Ուկրաինայում մեր համաքաղաքացիներ Սերգեյ Կարապետյանին եւ Խաչատուր Հովհաննիսյանին ազատությունից զրկման վայրում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգման ենթարկելու վերաբերյալ առկա՝ հրապարակային քննարկվող մտահոգությունները:

Ուկրաինայի իմ գործընկերը խոստացավ վերադառնալուն պես անմիջապես զբաղվել խնդրով եւ եւս մեկ այց կատարել ազատությունից զրկման վայր՝ ներկայացված հանգամանքները տեղում ստուգելու նպատակով:

Նշեմ, որ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարը, իմ խնդրանքով, ավելի վաղ արդեն մեկ անգամ այցելել էր հայ երիտասարդներին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։

Ունեցա այլ հանդիպումներ ու քննարկումներ եւս միջազգային կառույցների ներկայացուցիչների եւ մի շարք երկրների (Վրաստան, Կիպրոս, Խորվաթիա եւ այլն) իմ գործընկերների հետ։ Ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ»,- գրել է Արման Թաթոյանը:

Տպել
Ամենաշատ