News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում օրենքի կիրառման աստիճանը կախված է իշխանությունների քաղաքական կամքից: Փետրվարի 15-ին քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Ագասի Ենոքյանը:

Նրա խոսքով, լրատվական ոլորտում իշխանությունների գործունեությունը ցույց է տալիս, որ օրենքի կիրարկման ընդգրկումն ընտրովի է: «Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ համացանցում հայտնված իրադարձության մասին հրապարակումից հետո, կարծես, լրատվամիջոցների դեմ յուրատեսակ որս է սկսվել: Սկզբում եղավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԶԼՄ-ների 90 տոկոսը պատկանում է նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Այնուհետեւ մի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, որ լրատվամիջոցները պատերազմ են հայտարարել իշխանություններին», - ասաց նա:

Փորձագետը շեշտեց, որ թվերը չափազանցված են, բացի այդ, տվյալ  լրատվամիջոցները գործում են անկախ դաշտում: «Եթե այս բոլոր լրատվամիջոցները նախկին իշխանությունների ներկայացուցիչների լիակատար վերահսկողության ներքո լինեին, ապա հարց է առաջանում՝ ինչպես հաջողվեց հեղափոխություն իրականացնել՝ օգտագործելով մեդիան», - հավելեց Ենոքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ