News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվությունը խստացնելուն:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու համար պատասխանատ¬վու¬թյան միջոցը խստացնել՝ բացի տուգանքից սահմանելով նաեւ մեկից երեք տարի ժամկետով ազատազրկում:

Նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ կամ փաստաբանի մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ փաստաբանին զրպարտելու համար բացի տուգանքից սահմանել նաեւ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ դեռեւս 2019 թվականի հունվարի 14-ին շրջանառվել է համանման՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որը տեղադրվել է նաեւ հանրային քննարկման www.e-draft.am կայքում:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ներկայումս Նախագիծը գտնվում է շահագրգիռ մարմինների եւ հասարակության ներկայացուցիչների լայն շրջանակի հետ քննարկման փուլում, որի արդյունքում Նախագծի վերաբերյալ ստացվում են եւ՛ դրական, եւ՛ բացասական արձագանքներ, այդ թվում՝ կապված զրպարտության եւ վիրավորանքի քրեականացման հետ:

«Հաշվի առնելով վերոնշյալը եւ նախագծերի միաբնույթ կարգավորումները՝ Հայաստա¬նի Հանրապետության կառավարությունն Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությանն առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հետագա ընթացք տալուց, եւ հարցին անդրադառնալ առաջիկայում Կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք համանման օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ