«Հայփոստ»-ը տեղեկացնում է, որ կենսաթոշակները Երեւանում կսկսեն վճարվել մարտի 2-ից:
Մարտի 2-ից մինչեւ մարտի 5-ը ներառյալ կենսաթոշակները կվճարվեն «Հայփոստի» փոստային բաժանմունքներից` ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը: Մարտի 9-ից սկսած, ժամը 9:00-ից 16:00 կենսաթոշակները կառաքվեն տուն` փոստատարի միջոցով, իսկ 16:00-ից մինչեւ 19:00-ը՝ փոստային բաժանմունքներում:
Դժգոհությունների եւ առաջարկությունների դեպքում զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով` 514-666, 514-667: