News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես խրախուսում եմ, որ ԵՊՀ ռեկտորը գնա, ինձ դատի տա, մենք մեր ընթացակարգերը չենք խախտել, մենք մեր գործունեությունը լիարժեք իրականացրել ենք:

Այսօր՝ փետրվարի 14-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան. «Ես այլևս չեմ ուզում մտնել այդ բանավեճի մեջ, քանի որ խնդիրն իրավապահ մարմինների դաշտում է, նրանք առաջիկայում ձեզ կտեղեկացնեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԵՊՀ-ում ստուգումներն ավարտվել են, և 800 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անդրադարձել էր այս հայտարարությանը՝ նշելով, որ ստուգումներն անցկացվել են օրենքի կոպիտ խախտումներով և դրանք չավարտված՝ Դավիթ Սանասարյանը հանդես է գալիս հայտարարությամբ:

Նա հայտարարել էր, որ դատի է տալու վերահսկողական ծառայությանը և Դավիթ Սանասարյանին` իրենց բարի համբավը վերականգնելու համար:

Տպել
Ամենաշատ