News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրությունը պետք է իմանա, որ ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդիրն ինչի մեջ է՝ մենք ունենք այսպիսի մեխանիզմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքը ինչպես է գոյացել։ Գյուղացիները չե՞ն վճարել, թե՞ գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառել։ Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել»,- ասաց վարչապետը։

Ի պատասխան Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ասաց, որ այս թեմայով մարտի 15-ին կներկայացնեն ուսումնասիրություններ։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց այս հարցով շատ լուրջ զբաղվել։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ երբեմն այն տվյալները, որ ունեն, կասկածելի են: «Վերջնական ճշտած որեւէ բան չենք կարող ասել, տեղումները շատանում են, բայց մարզեր կան, որ ձյուն չկա, Տավուշի, Լոռու մարզում չկա ընդհանրապես ձյուն»,- ասաց նա եւ խնդրեց ժամանակ տրամադրել Բնապահպանության նախարարության հետ հարցը քննարկել եւ միասնական հանդես գալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ