News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը գալիք շաբաթ կմեկնի Չինաստան, տեղեկացնում է AFP-ն՝ հղում կատարելով Չինաստանի ԱԳՆ-ին։

Այցելության շրջանակներում թագաժառանգը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ փոխվարչապետ Հան Չժենի հետ։

Այցը նպատակ ունի «խթանել չին-սաուդյան ավելի լայն հարաբերությունների զարգացումը» եւ «խորացնել համագործակցությունը» չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում՝ տնտեսական եւ առեւտրային դիվանագիտության ոլորտում, ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը ճեպազրույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ