News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցների գտնվելը մեկ իրավական եւ հարկային դաշտում ոլորտը կկարգավորի: Փետրվարի 15-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով՝ սա կարող է լրատվամիջոցների համար հավասար ֆինանսական եւ իրավական պայմաններ ստեղծել: «Մենք մշտապես հանդես ենք եկել զանգվածային լրատվամիջոցների համար հավասար պայմանների օգտին: Սրա համար պետք է բոլոր ռեսուրսները գործեն մեկ հարկային եւ իրավական դաշտում»,- նշեց նա:

Սեյրանյանը հավելեց, որ բացի տնտեսական մրցակցային բաղադրիչից, կա նաեւ ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանության իրավական կարգավորման խնդիրը: «Թափանցիկությունը թույլ կտա խուսափել այն խոսակցություններից, թե ում է պատկանում այս կամ այն ռեսուրսը կամ ալիքը: Դա քաղաքացիներին թույլ կտա լրատվամիջոցների մասին ավելի ամբողջական պատկերացում կազմել: Լրատվամիջոցների գործունեությունը կարող է գնահատել միայն դիտողը կամ ընթերցողը: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի նա կարողանա իր ընտրությունը գիտակցված կատարել»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ