News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 27
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Այս մասին, Գերմանիայի Հայդելբերգի համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարեւոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։

Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արեւելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երեւույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջնորդության նոր հնարավորություններ Լեռնային Ղարաբաղում. Միջազգային ճգնաժամային խումբը քայլեր է առաջարկել
Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը Լեռնային Ղարաբաղում մարտերի վերսկսման մտավախություն է առաջացրել, բայց նաև միջնորդական...
Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ԼՂ խնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսանկյունից...
Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԽ համանախագահության դերը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում
Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ ․․․
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին
Հանդիպման ընթացքում քննարկում է տեղի ունեցել նաև տարածաշրջանում զարգացումների ․․․
Սերժ Սարգսյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀԿ-ի մոտեցումները Արցախի հարցում
Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը...
Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը, վտանգված է Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ անկախությունը. Արամ Ա
Ներկայ հանգրուանին, երբ Հայաստան տկար կացութեան մէջ կը գտնուի, զգոյշ պէտք է ըլլայ ստորագրելու այսպէս կոչուած խաղաղութեան որեւէ համաձայնագիր…