News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Զոդի Բանավան թաղամասում դրենաժային համակարգի կառուցման հարցը տեղացիների համար իսկական չարիք է դարձել։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջել է այդ թաղամասում, լսել քաղաքացիների մի շարք դժգոհություններ՝ խոստանալով լուծում տալ խնդիրներին։

Տեղացիները մարզպետին ուղեկցեցին իրենց նկուղներ, որտեղ ջուր է լցվում։

«Խնդրում ենք, վերջապես կառուցեք դրենաժը։ Կիսատ մնացած շինարարության հատվածը վերածվել է աղբանոցի, ամաչում ենք մեր տուն հյուր կանչել։ Տան նկուղները լցված են ջրերով, պատերը խոնավությունից ճաքել են»,- մարզպետի հետ զրույցում ասացին քաղաքացիները։

Մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ վստահեցրեց, եթե խոստանում է, անպայման կատարում է։

Դրենաժներ կառուցելու աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ իշխանությունների օրոք, բայց այդպես էլ կիսատ են մնացել։ Աշխատանքների մեկնարկը տրվել է 2017 թվականին։ Աշխատանքների ոչ պատշաճ կատարման պատճառով կառավարությունը հետգանձում է արել հատկացված 99․964․2 դրամը։

Մարզպետ Գարիկ Սարգսյանի ջանքերով կառավարությունը կրկին հատկացրել է գումարը՝ դրենաժի շինարարական աշխատանքները վերսկսելու համար։ Նախատեսվում է այս աշխատանքները սկսել սույն թվականի մարտին և ավարտին հասցնել տարեվերջին։

Բանավանը գտնվում է Արարատ քաղաքի հարավ-արևելյան մասում, տեղակայված 827-838մ բացարձակ նիշերի սահմաններում և զբաղեցնում է մոտ 14 հա հողատարածք։ Բանավանի շենքերի և շինությունների հիմքերը գտնվում են ջրասուզված վիճակում, ինչը ժամանակի ընթացքում կարող է բերել անցանկալի հետևանքների։ Ջրակալման հիմնական պատճառը հանդիսանում է ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր տեղադիրքը։ Բանավանի շինությունների հիմքերը ստորերկրյա ջրերով ջրակալումը վերացնելու և շինարարական նորմերով սահմանված խորությունների վրա պահելու համար անհրաժեշտ էր մշակել ջրիջեցման և ջրահեռացման համապատասխան միջոցառումներ։ Նման դեպքերում ստորերկրյա ջրերի վնասակար ազդեցությունը կանխելու կամ բացառելու համար կիրառվում են տարբեր միջոցառումներ, որոնցից առավել արդյունավետ է համարվում դրենաժային համակարգի կառուցումը։

Տպել
Ամենաշատ