News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում վարչապետի առաջարկով հանվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների եւ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում մշակվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչեւ 2019 թվականի ապրիլի 1-ը», - ասաց նա։

Հակոբ Արշակյանը նշեց, որ եկել են տեղային լուծման, քանի որ հստակ չգիտեին, թե որքան տնտեսվարող սուբյեկտների է վերաբերում եւ ներկայումս ստացվեց, որ խոսքը 830 մեքենայի մասին է:

Վարչապետը նշեց, որ Այրումում պայմանավորվածությունը հետեւյալն է եղել նախաձեռնող խմբի կողմից, որ խոսքն այն մեքենաներին պետք է վերաբերի, որ այն օրվա դրությամբ գտնվել են մաքսային գոտում:

Հակոբ Արշակյանը նշեց, որ քանի որ չափելիությունը հստակ չեն կարող իրականացնել, այդ պատճառով գնման ժամկետի վրա են սահմանափակում իրականացրել:

Վարչապետը չհամաձայնեց սրա հետ. «Հիմա լղոզված ձեւակերպումներով տալով՝ մենք հարցը ոչ թե լուծում ենք, այլ հակառակը: Եղել է պայմանավորվություն, որ VIN կոդերով գնված մեքենաների հարցը լուծում ենք եւ այդ հարցերին չենք անդրադառնալու: Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք եւ այլ բան անենք։ Խոսքը այն մեքենաներին պետք է վերաբերի, որոնք գտնվում են մաքսայինում», - ասաց նա եւ շեշտեց, որ կա պայմանավորվածությունների ձայնագրությունը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ կվերամշակեն նախագիծը եւ խոսքը, այսպիսով` կստացվի, որ մոտ 450 մեքենայի մասին է խոսքը:

Այսպիսով` հարցը հանվեց եւ վարչապետը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա աջակողմյան ղեկով մեքենաները կգերազանցեն ձախակողմյան ղեկով մեքենաների քանակին եւ պետությունը ստիպված կլինի երթեւեկության կանոնների ամբողջ համակարգը փոխել, որը միլիարդների ծախս կլինի բյուջեի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ