News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի տրանսպորտային ցանցը ներկայումս գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ 2020թ. Երեւանում 450 միկրոավտոբուս այլեւս շահագործման ենթակա չի լինի։

«Օրենքով նախատեսվում է  միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չեն կարող շահագործել եւ մյուս  տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երեւանի տրանսպորտային ցանցը այն դեպքում, երբ օրական 900 միկրոավտուբուս է սպասարկում Երեւանը, այսինքն տրանսպորտային ցանցի  մոտ կեսը այլեւս չեն կաորղանա սպասարկել»,–ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետարանը ներկայումս փորձում է հրատապ կերպով լուծել այդ խնդիրը։

Նա նշեց, որ նախքան տրանսպորտային ցանցի արդիականացումը, պետք է խնդրին ժամանակավոր լուծում տրվի։

«Այս պահին ծայրահեղ դժվար վիճակում է հայտնվել Երեւան քաղաքը՝ տրանսպորտային ցանցի մասով։ Չէր կարելի ցանցն այս վիճակում գցել, բայց արել են, մենք այսպես ենք ստացել ցանցը եւ պետք է ելքը գտնենք»,–ասաց նա։

Անդրադառնալով Երեւանի տրանսպորտային ցանցի արդիականանցման ծրագրին, Մարությանն ասաց, որ միջազգային WYG խորհրդատու ընկերությունը օրերս ավարտել է ծրագրի ուսումնասիրությունը։

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 200-250 մլն դոլար։

«Դա ահռելի մեծ գումար է եւ ես չեմ կարծում, որ Երեւան համայնքը կարող է ինքնուրույն կազմակերպել դա, այստեղ մեզ պետք է լինելու պետության օժանդակությունը»,–ասաց նա՝ նշելով, որ նախքան այդ պետք է ժամանակավոր լուծում գտնել։

«Մենք ասում ենք երկու տարուց ցանցը կլինի, բայց ոչ ոք երկու տարվա համար չի ցանկանում ներդրում անել, տարբեր լուծումներ կան, մեք կգտնենք հարցն ամենաօպտիմալ ճանապարհով լուծելու տարբերակը»,–նշեց քաղաքապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ամենաշատ